Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքով
Քաղաքականություն

Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է: Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:

Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան: Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին: Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ: Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:

Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի: Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:

Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի: Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:

Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում: Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան: Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:

Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ: Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:

Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:

Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ: Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է: Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:

Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից: Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես... «պետականամետ» գործունեություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում