Դավադրություն՝ Փաշինյանի խուճուճ բառերի տակ
Ժամանակին -իզմերը մերժող Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան գրեթե մեկ ժամ ուղեղ է արդուկել՝ իր ուղերձը գաղափարախոսական անվանելով։ 14 կետերը մեկը մեկից վտանգավոր են Հայաստանի, պետության, ժողովրդի համար։ Իսկ ճառը նվիրված էր համոզելու հայությանը նոր Սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մեջ։ «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցնում է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը:
Սահմանադրական փոփոխությունն իրականում թելադրված է դրսից, Ադրբեջանը հիմնովին հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ պահանջներից մեկն էլ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, Անկախության հռչակագիրը ներածությունից հեռացնելը։ Նույնիսկ ՀՀ ՍԴ որոշումը, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում էին «գեղցու շուստրիությամբ» ներկայացնել որպես պարզաբանում, Բաքվում լուրջ չընդունեցին։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համոզել, որ նոր Սահմանադրություն է հարկավոր։
Մեկ այլ վտանգավոր թեզ էլ նրա խոսքում անկախության մասին է։ Ըստ Փաշինյանի, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի կետերից մեկն էլ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: «Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է»,- ասել է նա:
Կարիք չկա կրկնելու, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի ապագային։ Ընդդիմությունը պետք է միավորվի, մերժի նոր գաղափարախոսությունը, հեռացնի ու պատժի Փաշինյանին ու իր թիմին։ «Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»,- գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պետք է դառնա ուղենիշ բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են պահպանել Երրորդ Հանրապետությունը։
Անի Հայրապետյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան