Անչելոտին Մբապեին համեմատել է Ռոնալդուի հետ՝ «Սիթի»-ի դեմ ՉԼ խաղում նրա հեթ-տրիկից հետո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի փլեյ-օֆֆի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից հետո խոսել է 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որն այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
«Տորթի վրայի բալը Մբապեն է: Բոլորը սպասում էին այս հեթ-տրիկին, և դա եղավ։ Բայց դա միակ բանը չէ, որ ունենք: Մենք ունենք շատ խաղացողներ, ովքեր կարող են փոփոխություններ մտցնել: Եվ դա անում են թիմային աշխատանքի միջոցով:
Կարո՞ղ է Մբապեն հասնել Կրիշտիանուի նույն թվերին: Նա ունի բոլոր որակները, բայց պետք է շատ աշխատել, քանի որ Կրիշտիանուն նշաձողը շատ բարձր է դրել: Այնուամենայնիվ, նա այստեղ խաղալու այնպիսի կիրք ունի, որ կարող է հասնել Կրիշտիանուի մակարդակին։ Իհարկե, նրա համար հեշտ չի լինի։ Նա պետք է աշխատի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում Մբապեն ակումբի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 28 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում, ներառյալ Միջմայրցամաքային գավաթը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...