Իշխանությունները Գյումրիում խեղաթյուրում են ընտրացուցակները
Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների նախնական թիվը, ինչն արդեն կասկածներ է հարուցում։ Ըստ ՆԳՆ-ի, ընտրելու իրավունք ունեն 112,160 ընտրողներ։
2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ընտրելու իրավունք ունեցողների թիվը 109,453 էր, այժմ, փաստացի, 2,707-ով ավելի է։ Ընդդիմադիր ուժերը վստահ են՝ գործող իշխանությունները պատրաստվում են ընտրակեղծիքների, տարբեր համայնքներից մարդկանց են ընդգրկում ցուցակներում՝ իրենց ցանկալի արդյունքը ստանալու համար։
ՆԳՆ-ից այս փաստը չեն հերքում, ավելին, «պարզաբանել» են, թե տեղական ընտրություններում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի քաղաքացիներից բացի, քվեարկելու իրավունք ունեն նաև առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք։
Այսինքն՝ Գյումրիում հաշվառված արցախցիները, Հնդկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիները կարող են մասնակցել մարտի 30-ի արտահերթ ընտրություններին, եթե այնտեղ մեկ տարվա հաշվառում ունեն։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 112 հազար 160 չափահաս քաղաքացիներից 921-ը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն, այսինքն՝ տեղահանված արցախցիներն են, իսկ 2 հազար 206-ը Գյումրիում մեկ տարվա հաշվառում ունեցող օտարերկրյա քաղաքացիներն են։
Գյումրիի համար 2 հազարից ավելի ձայն կեղծելը լիովին փոխում է ընտրական պատկերը, ուստի ընդդիմության կասկածները բոլորովին էլ անհիմն չեն։
Անահիտ Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան