4:4 հաշիվը հավասար հնարավորություններ է թողնում «Բարսելոնա»-ի հետ դիմակայությունում. «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 4:4 հաշվով ոչ ոքին «Բարսելոնայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում։
«2:4 հաշիվը խնդիր կլիներ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից առաջ, բայց 4:4 հաշիվը հավասար հնարավորություններ է թողնում այս դիմակայությունում։ Բաց խաղ էր, մրցակիցը շատ բարդ է, բայց մենք ունենք մեր գործիքները։
Հանդիպման ընթացքում հասկացա, որ մեզ ավելի թարմ խաղացողներ են պետք կենտրոնում, եւ Կոռեայի հետ մենք ստացանք խորություն եւ համարձակություն, որպեսզի վերջնամասում գրոհեինք։ Սյորլոտը ուժեղացրեց կազմը, իսկ Խուլիան Ալվարեսն անհավանական աշխատանք կատարեց։ Վերջում զգացողություն էր, որ կարող ենք նաեւ հաղթել»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Բարսելոնայում տեղի ունեցած հանդիպման առաջին 6 րոպեից հետո «Աթլետիկոն» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 74-րդ րոպեին արդեն պարտվում էր 2:4 հաշվով։ Վերջնամասում «Աթլետիկոն» կարողացավ եւս երկու գոլ խփել։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 2-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...