Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքով
Քաղաքականություն

Բաքվի դատերի բանալին. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Եթե մեզ թվում է, թե մեր կիսաձայն, ծույլ ու մշտապես անկազմակերպ աջակցությամբ կարողանալու ենք օգնել Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր հայրենակիցներին, ապա չարաչար սխալվում ենք։

Օգնելու ձևեր միանշանակ կան, ազդելու տարբերակներ կան, բայց դրա համար նպատակային աշխատանք էր պետք, որը չի արվել, ինչպես չի արվում շատ այլ հարցերում։

Հուսալ, թե մեր այսօրվա Եվրոպան կարձագանքի մարդու իրավունքների միջնադարյան ոտնահարման այս պրոցեսին, խաբկանք է։ Ադրբեջանով Եվրոպա գնացող գազի խողովակը կույր փական է դնում մարդու իրավունքների վրա։
ԱՄՆ-ում արժեքային և կառավարման հեղափոխություն է, զբաղված են այլ հարցերով։

Ռուսաստանի հետ կարելի էր և պարտավոր էինք աշխատել. չենք արել։ Բացառությամբ մեկ-երկու հոգու՝ որևէ ջանք չի թափվել։
Գոնե հայ բլոգերի դեպքը պետք է հասկացնի, որ ամենաբարդ, անլուծելի թվացող խնդիրներն ունեն լուծում. դրա համար պետք է լուռ և գրագետ աշխատել։

Իսկ Ադրբեջանը մեր հայրենակիցների հանդեպ ամեն բանի պատրաստ է։ Գերեվարման առաջին փուլում լուրջ դեմքով իբր տեղեկացված երևանյան գործիչները շշուկով ասում էին՝ ինֆորմացիա ունենք, որ 1-2 ամսից բաց են թողնելու։ Էդ մանկամիտ պատկերացումները՝ պրոցեսների և իրականության մասին, ապշեցուցիչ են, իսկ երբ դա հնչում է քաղաքական էլիտայի շուրթերից, ուղղակի վախեցնող է։
 
Երևան- Բաքու քույր դատավարություններ

 
Լայն հասարակության մեջ կա անկեղծ հարցադրում՝ մենք ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սովորական ՀՀ քաղաքացին այդ պրոցեսի վրա։

Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ. ՀՀ քաղաքացին կարող է ունենալ շատ մեծ ազդեցություն։ Առաջին հերթին պետք է պահանջել դադարեցնել Երևանյան այլանդակ դատերը, որոնք ոտնահարում են թե´ ազգային արժանապատվությունը, թե´ մարդու իրավունքների նորմերը։

Երևանում ՀՀ քաղաքացին հանդուրժում է արցախյան քաղաքապետերի հանդեպ դատերը՝ անհեթեթ մեղադրանքներով։ Մենք հանդուրժում ենք Արցախը կորցրած իշխանությունների դեմ ցույցերի մասնակցած երիտասարդների կալանավորումները, 2023-ի սեպտեմբերի 19-ին Փաշինյանի նստավայրի դիմաց անկեղծ պոռթկման համար դատվող արցախցիների դատերն ու պատիժը, Կիրանցի համար պայքարողների դեմ հարուցված քրգործերը։ Հանդուրժում ենք Եռաբլուրում լկտի պահվածք դրսևորող իշխանության անդամների դեմ ընդվզող քաղաքացիների, զոհվածների ծնողների դեմ հարուցված գործերը։ Հանդուրժում ենք նույն Ալիևին հաղթած Քոչարյանի հանդեպ արհամարհական նկատողություններով ու հրահանգներով շարժվող դատավարությունը։ Սրանք հրաշալի ազդակներ են Բաքվին, որ հայ հասարակության հետ կարելի է ամեն ինչ անել։ Հանդուրժում ենք բոլոր անհեթեթ քրգործերն ու հանրային գործիչների մեկուսացումը՝ բոլոր նրանց, ովքեր կարող են սպառնալ «կառուցողականՓաշինյանի» կառավարմանը։ Արմեն Աշոտյանը արդեն երկու տարի է՝ անազատության մեջ է, հասարակությունը հանդուրժում է։ Խոնարհաբար հանդուրժել ենք բազմաթիվ անհեթեթ քրեական գործեր և ազատազրկումներ, կալանքներ՝ Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան, Լ. Քոչարյան, Նարեկ Մալյան, բազմաթիվ երիտասարդների, որոնց դատավորներն առանց վարանելու կալանք էին տալիս՝ ՔՊ-ական ինկվիզիցիայի դարաշրջանում։

Բաքվում դատվող մեր հայրենակիցների համար մղվող պայքարը պիտի տարվի բոլոր հարթակներում։ Սփյուռքի կազմակերպությունները, արտերկրի հայ խոշոր բիզնեսմենները, ամեն կառույց իր երկրի իշխանությունների վրա պետք է կարողանա ազդել։ Համահայկական արշավ պիտի լինի, որը պահանջում է լուրջ մենեջմենթ։ Այդ միասնականության ամենամեծ խոչընդոտն այսօրվա իշխանությունն է, որը ոչ միայն ինքը չի անում համապատասխան քայլեր, չի մոբիլիզացնում ռեսուրսները, այլ ամեն կերպ խանգարում է այդ համընդհանուր մոբիլիզացիային։ Բոլոր ճանապարհները տանում են նույն կետին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքայն նախագծեր խումբ