Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Քաղաքականություն

ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը. Ավետիք Չալաբյան

Երեկ երեկոյան ողջ աշխարհը ականատես եղավ այս անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանին, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, տառացիորեն ասում է «Լռիր, ինչ որ շատ ես խոսում այսօր», և կամ «Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»:
Դիվանագիտության պատմության մեջ վաղուց այսպիսի սկանդալ չի եղել (համենայն դեպս ես չեմ մտաբերում), և տեղի ունեցածը չի տեղավորվում որևէ խելամիտ տրամաբանության մեջ՝ նույնիսկ ամենասուր տարաձայնությունները կարող էին քննարկվել փակ դռների ետևում, և այսպիսի համատարած ծաղրի և պարսավանքի առարկա չդառնային, մանավանդ հաշվի առնելով այս ամենի լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքները:

Գիշերը ես ուշադիր նայեցի ողջ պրես կոնֆերանսը: Այն սկսվում է ավանդական ջերմ խոսքերից և դիվանագիտական ռեվերանսներից, և թվում է, որ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին, հետո կգնան իրենց բանակցություններին, և «Հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հիմնավորում է, թե ինչու է երեք տարի կռվելուց հետո վերջապես անհրաժեշտ խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է նրան կոշտ հակաճառել, բացատրելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել, և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները:

Սա կրկնվում է մի քանի անգամ, և ամեն անգամ խոսակցությունն ավելի է լարվում, կարծես կողմերն ընդհանրապես իրար չեն լսում: Պրես կոնֆերանսի 39-րդ րոպեին, խախտելով տարրական դիվանագիտական էտիկետը, Ուկրաինայի նախագահը դիտողություն է անում ԱՄՆ փոխնախագահին, նա իր հերթին կոշտ հակադարձում է, որից հետո և սկսում է սկանդալային վիճաբանությունը, որի արդյունքում բանակցությունները ձախողվում են, Ուկրաինայի նախագահը հապշտապ լքում է Սպիտակ տունը, և ողջ աշխարհը փորձում է հիմա գուշակել, թե ինչ է տեղի ունենալու նրա և Ուկրաինայի հետ:

Իմ համար այս ամենից արվում է մի քանի անմիջական հետևություններ՝

ա) Ուկրաինայի նախագահը տոտալ ձախողեց իր առաքելությունը. Սովոր լինելով վերջին երեք տարիների ընթացքում բոլոր արևմտյան հարթակներում հանդես գալու աննկուն հերոսի կերպարում, նա չկարողացավ մինչև վերջ ընկալել, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիային այլևս «հերոս» պետք չի՝ պետք է ճկուն, բանակցող և համագործակցության ընդունակ առաջնորդ, դադարեցնելու այս անհեռանկար պատերազմը, որի թեստն ինքը լիակատար ձախողեց:

բ) ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում անխնա կերպով ճնշում է նրա հիմնական արտաքին գործընկերներին, եթե նրանք չեն հարմարվում նոր ադմինիստրացիայի կուրսին, և նրան հավատարմություն չեն հայտնում: Սթարմերը և մասամբ Մակրոնը դա հասկացան, և փորձեցին ճշգրտումներ մտցնել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ, իսկ Զելենսկին՝ ոչ, և խայտառակվեց ողջ աշխարհի առաջ:

գ) միջնաժամկետ հեռանկարում, ԱՄՆ նոր ադմինիստրացիան փորձելու է համաձայնության գալ ՌԴ հետ՝ դադարեցնելու անհեռանկար դարձած պատերազմը, և կենտրոնացնելու իր ռեսուրսներն այլ արտաքին քաղաքական գերակայությունների վրա: Այս ճանապարհին այն կշարունակի նոր տակտիկական զոհաբերություններ կատարել՝ դյուրացնելու վերջնական համաձայնությունը, ներառյալ նաև մեր տարածաշրջանում:

Մեր համար սրանից ևս մեկ կարևոր հետևություն կա՝ մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլխին պետք է նայել Զելենսկուն, և ինքն իրեն խղճալ: ԱՄՆ նոր ադմինիստրացիան նրա պես «հերոսների» կարիքն այլևս չունի, առավել ևս այն չունի Եվրաքվեական խեղկատակների ողջ բազմության կարիքը, որոնք երկար տարիներ այստեղ փորձում էին մեզ համոզել, որ Հայաստանի միակ փրկությունը մոլի հակառուսականության մեջ է:

ԱՄՆ այսպիսի ադմինիստրացիայի հետ կարող են խոսել միայն այնպիսի առաջնորդներ, որոնք խորապես գիտակցում են սեփական ազգային շահը, հենվում են սեփական ուժերի վրա, և արտաքին ուժերի պատվերով սեփական երկիրը չեն նետում արկածախնդրություների մեջ: Միաժամանակ ընկալելով աշխարհում ուժային հաշվեկշիռը՝ չեն փորձում տեսախցիկների առջև հերոս ձևանալ, այլ օգտագործում են թե կոշտ և թե փափուկ ուժը՝ սեփական ազգային շահերը առաջ մղելու համար: Մեր նպատակը այսպիսի ուժ ձևավորելն է, մինչ այդ այս ամենից պետք է դասեր առնել, և երբեք այսպիսի վիճակներում չհայտնվել:

P.S. հետաքրքրվողների համար ամբողջական տեսագրությունը տեղադրում եմ հղումում: