Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային և ուկրաինացիներին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար․ Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն աջակցություն է հայտնել Ուկրաինային այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը վերածվել է բանավեճի։ Այս մասին Թրյուդոն գրել է X սոցիալական ցանցում, հայտնում է «Европейская правда»-ն։
Թրյուդոն նշել է, որ Ռուսաստանն անօրինական և անհիմն ներխուժել է Ուկրաինա, և արդեն երեք տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են խիզախությամբ և տոկունությամբ։
«Նրանց պայքարը հանուն ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության համար այն պայքարն է, որը կարևոր է բոլորիս համար։ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային և ուկրաինացիներին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,-գրել է Թրյուդոն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան