Այսօր մարտի 1-ն է, իսկ Փաշինյանը շարունակում է խաբել հանրությանը
Այսօր մարտի 1-ն է. լրանում է ողբերգական իրադարձությունների 17-րդ տարելիցը։ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Մանկական այգում 2023-ին տեղադրված Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
7 տարի առաջ գալով իշխանության՝ Փաշինյանը հայտարարում էր, թե բացահայտելու է Մարտի 1-ի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորներին պատասխանատվության են ենթարկելու։ Ավելին, արդեն 2018 թ. հուլիսի 17-ին կայացած հանրահավաքում Փաշինյանը հայտարարում էր, թե «ըստ էության, ամբողջ ծավալով Մարտի 1-ի գործը բացահայտված է»։
Այսօր արդեն, երբ որևէ բան բացահայտված չէ, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ստել է, ասել, թե «երբեք չի ասել ամբողջությամբ»։ Միայն այս մեկ դրվագով Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ շարքային ստախոս և մանիպուլյատոր է, նույնիսկ այսպիսի զգայուն հարցում չունի արգելակներ, չունի բարոյական կողմնորոշիչներ, պատրաստ է ստել և խաբել։ Իսկ մարդիկ, որոնք հավատում էին, թե «հեղափոխական» իշխանություններն ի վերջո կհամարձակվեն բացահայտել Մարտի 1-ի և այլ աղմկահարույց գործերը, մնացին կոտրած տաշտակի առջև։
Գոհար Փիրումյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան