Ամուլսարի հանքը շահագործվելու է, ԱՄՆ-ը պահանջում է Հայաստանից
Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։ ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը: «Հիանալի նորություն է։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրի վերսկսման վերաբերյալ «Lydian»-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ տնտեսության մեջ միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումներով, ինչն աշխատատեղեր կստեղծի և բարգավաճում կապահովի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում։
Դեսպանատնից նշել են, թե Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Տևական ժամանակ բնապահպանների և հանրության հակազդեցության պայմաններում իշխանությունները չէին կարողանում սկսել հանքի շահագործումը, իսկ միջազգային հանրությունը, նշենք, պահանջում էր բացել։ Այժմ, երբ ԱՄՆ դեսպանատունն էլ անմիջապես հայտարարություն է տարածում, ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը հենց Արևմուտքի պահանջով է իրականացվելու, իսկ Ջերմուկի և տեղի բնակիչների շահերը ոչ ոք հաշվի չի առնելու։
Ընդհանրապես, քաղաքականությունը ցինիկ բան է, առավել ևս երբ այն համակցվում է տնտեսական օգուտների հետ։ Եվ Արևմուտքն էլ ամենևին ձրի և անշահախնդիր կերպով չէ, որ հայտարարում է ՀՀ իշխանություններին օգնելու մասին։ Ամեն ինչ գին ունի, այլ հարց, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանի Հանրապետությունը, և ի՞նչ է ստանալու դրա դիմաց։
Ալլա Դավթյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան