«Մենեջերս ասաց, որ Շոն Բեյքերն է ուզում հետս խոսել, որ զանգեց, սկսեց խոսել, ինձ թվաց կատակ է, Արամ MP3-ին է ձայնը փոխել». Վաչե Թովմասյան
«Ինձ զանգեց մենեջերս ու ասաց, որ Շոն Բեյքերն է ուզում հետս խոսել, որ զանգեց սկսեց խոսել, ինձ թվաց կատակ է, Արամ MP3-ին է ձայնը փոխել խոսում է, հետո հարցրի, թե որտեղ է տեսել իմ ստենդափերը, ասաց, որ Կարեն Կարագուլյանն է իրեն իմ մասին պատմել։ Ես միանգամից սկսում եմ փնտրել Կարենին, տեսնում եմ՝ լուրջ դերասան է, ինստագրամով եմ նայում, տեսնում եմ, որ մի 5 տարի առաջ գրել է ինձ, թե որտեղ կարող է տեսնել իմ ստենդափերը, ես էլ այդ պահին պատասխանում եմ՝ Կարեն ջան, կներես, նոր տեսա գրածդ, 5 տարի հետո»,- Առաջին ալիքի եթերում՝ անդրադառնալով իր և Կարեն Կարագուլյանի ծանոթությանը, պատմել է Վաչե Թովմասյանը:
Նա նշեց, որ բավականին զավեշտալի է եղել դեպքը, Կարեն Կարագուլյանն իրեն 5 տարի առաջ գրել էր, բայց ինքը չէր տեսել նամակը, և Շոն Բեյքերի զանգից հետո է միայն տեսել:
Հիշեցնենք՝ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել։ Մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Անորա»-ն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...