ԱՄՆ-ը պատրաստ է մասամբ վերանայել հակառուսական պատժամիջոցները․ Սիյարտո
Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել պատժամիջոցների չեղարկումը, որոնք «ազդում են Հունգարիայի էներգետիկ անվտանգության վրա»՝ ներառյալ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Ամերիկյան ներկայիս վարչակազմը բացարձակապես, 100%-ով բաց է այն փաստի համար, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռնարկված պատժամիջոցները պետք է վերանայվեն՝ դրանք չեղարկելու նպատակով»,- ասել է նա հունգարական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ պատժամիջոցները Բուդապեշտին խանգարում են գազ գնել Մոսկվայից և բարդացնում են համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։
Հունգարիայի արտգործնախարարը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել պատժամիջոցները, որոնք Բայդենի վարչակազմը սահմանել է «ամերիկահունգարական հարաբերությունները վնասելու համար»։ Դրանք ներառում են սահմանափակումներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավար Անտալ Ռոգանի նկատմամբ «Հունգարիայում կոռուպցիայի մեջ ներգրավվածության» համար, որոնք սահմանվել են հունվարին։
Ռուսաստանը իր դեմ կիրառված պատժամիջոցները համարում է անօրինական և պահանջում է դրանք չեղարկել՝ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ սկսելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան