Պենտագոնից Ուկրաինա հետախուզական տվյալների հոսքը դադարել է
The New York Times-ը մի շարք մանրամասներ է հաղորդում այն մասին, թե Ուկրաինան այլևս ինչ տվյալներ է դադարել ստանալ ԱՄՆ-ից, տվյալների ինչ այլընտրանքային աղբյուրներ ունի, և որքան կարող է դա տևել: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների հղումն ամբողջությամբ դադարել են, ըստ BBC-ի՝ պարբերականին հայտնել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության նախկին ղեկավար Վալերի Կոնդրատյուկը։ Նա նշել է, որ դրանք հիմնականում պատկերներ են, և դրանց կորուստը կրիտիկական չէ, քանի որ նմանատիպ պատկերներ գալիս են նաև եվրոպական արբանյակներից։
Ուկրաինայում ԿՀՎ-ի զգալի ներկայություն կա: ԿՀՎ որոշ սպաներ աշխատում են ուկրաինական ռազմաբազաներում և օգնում են թիրախների ընտրությանը: Նրանք հասանելիություն ունեն ԿՀՎ-ի տվյալներին և կարող են դրանք փոխանցել ուկրաինացիներին։
Բացի դրանից, ԿՀՎ-ն օգնել է Ուկրաինային էլեկտրոնային տվյալների գաղտնալսման համար առնվազն երեք գաղտնի բազա կառուցել: Այս օբյեկտները շարունակում են գործել և նվազեցնում են երկրի կախվածությունը ամերիկյան հետախուզությունից:
New York Times-ի վարչակազմի աղբյուրները հույս ունեն, որ տվյալների խափանումը երկար չի տևի, և դրա գործնական հետևանքները նվազագույն կլինեն։ Նրանցից մեկն ասել է, որ սկզբնական ծրագրով հետախծուզական տվյալների փոխանակումը մեկ-երկու շաբաթով կասեցնել էր:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան