ՔՊ-ն ինքնամոռաց փորձում է սիրաշահել Կրեմլին
Օրերս հայտնի դարձավ, որ նախնական պայմանավորվածությամբ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։ Գրել էինք, որ Մատվիենկոն պարզ ասել է՝ մինչև ՀՀ իշխանությունները չհրաժարվեն հակառուսական գծից, որևէ այց չի կայանալու։ Նախնական պայմանավորվածությունն ամառն այցը կազմակերպելու հարցով, վկայում է, որ ՌԴ-ն առայժմ զգուշավոր է, սպասում են փաշինյանական իշխանության գործողություններին։
Այժմ էլ ՀՀ իշխանությունները փորձում են Պետդումայի նախագահ Վոլոդինին բերել Հայաստան՝ ցույց տալու, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան լավ է ընթանում։ Թերևս, Վոլոդինին ուղղված հրավերն էլ արժանանալու է Մատվիենկոյին արված հրավերի ճակատագրին։ Մյուս կողմից էլ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է փորձում Հայաստան հրավիրել Սերգեյ Լավրովին, հատկապես, որ իր վերջին այցի ժամանակ պաշտոնապես հրավեր արվել է։ ՌԴ ԱԳՆ-ից էլ ցրում են, նշում, թե Հայաստանով զբաղվելու ժամանակը չէ, ավելի կարևոր գործեր ունեն։
Կարինե Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան