Վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից իսկական ցնցումներ է առաջացրել Հայաստանի գործող իշխանության մեջ։ Վարդանյանը մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ էր հղել և նշել` ինքը զոհ չէ ու իրեն պետք չէ խղճալ։ «Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը, դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք»,- նշել էր նա։
Վարդանյանի այս ուղերձը հուզել, ստիպել է մտածել հասարակության մեծ մասին, իսկ անտարբերությունը հաղթահարելու նրա կոչը կարող է համախմբման առանցք դառնալ։ Մինչ հանրությունը ցավով ու հուսահատությամբ լսում կամ ընթերցում էր Ռուբեն Վարդանյանի կոչը, ՔՊ-ականներին հանձնարարել էին ցույց տալ իրենց անհոգությունը, լուսանկարներ հրապարակել ռեստորաններից և գինետներից, կարծես, ոչինչ տեղի չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ միայն գերիներին Բաքվում թողնելով, նրանց ազատման համար քայլ չձեռնարկելով վտանգն իրենից չի հեռացնելու։ Ուստի և, ամեն բան անում է՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, թե ոչինչ էլ չի եղել։
ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ՝ երջանիկ ժպիտներով լուսանկարներ էին հրապարակում՝ բնականաբար արժանանալով օգտատերերի հայհոյախառն մեկնաբանություններին։ Այս վիճակը, ի դեպ, նույն այդ ՔՊ-ականներին դուր չի գալիս, որքան էլ կտրվել են իրականությունից, հրաշալի հասկանում են, որ վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը։
Անահիտ Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան