Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է, կան զոհեր
Հարավային Սուդանի Նասիր քաղաքից զինվորներին տարհանող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղղաթիռը ենթարկվել է գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամներից մեկը, ինչպես նաև այլ անձինք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի առաքելությանը։
ՄԱԿ-ի Հարավային Սուդանի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ հարձակումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։
«Հարձակումը ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ անընդունելի է։ Մենք կոչ ենք անում անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտարարել է Հեյսը։
ՄԱԿ-ի առաքելությունը Հարավային Սուդանում (UNMISS) գործում է 2011 թվականից և կոչված է պաշտպանելու խաղաղության գործընթացը երկրում՝ կանխելով զինված բախումներն ու աջակցելով տեղահանված բնակչությանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը