«Գյումրու և Փարաքարի ընտրություններին ընդառաջ, Նիկոլը նոր պարտիա է խաղարկում՝ կրկին դիմելով «նախկինների» դեմոնիզացիայի մարտավարությանը». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես ցույց են տալիս իրադարձությունների հաջորդական զարգացումները, որոնք անխուսափելիորեն կապված են նաև աշխարհաքաղաքական գործընթացների հետ, Ալիևը ոչ մի կերպ չի նահանջում իր առաջ քաշած դիրքորոշումներից՝ սկսած միջազգային դատական ակտերի չեղարկումից մինչև «միջանցքի» պահանջն ու «ռազմական հանցագործների» Բաքվին հանձնելու հարցը։ Ավելին, սրանց (իշխանությունների) վարքագծից ու անհանգիստ շարժումներից ակնհայտ է դառնում, որ Ալիևը հետքայլ անելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ քաղաքական անհրաժեշտություն է տեսնում, ըստ այդմ՝ «խաղաղության» կեղծ օրակարգի մասին միֆերը այլևս կորցնում են իրենց դոզավորումը։
Առաջիկայում՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններին ընդառաջ, Նիկոլը նոր պարտիա է խաղարկում՝ կրկին դիմելով «նախկինների» դեմոնիզացիայի մարտավարությանը։ Այս տրամաբանության մեջ էր նաև նրա վերջին այցը Գյումրի, որտեղ բեմադրվեց «ռենջ-բրաբուս» օպերացիան։ Այս նույն համատեքստում է տեղավորվում նաև Սերժ Սարգսյանի դեմ հերթական ծիծաղելի «դատական գործընթացի» նախաձեռնությունը։ Այս օրակարգերը նախատեսված են հանրությանը զբաղեցնելու, հանրային դաշտում արհեստական քննարկումների կոնենտ ապահովելու և արտաքին սպառնալիքներից որոշ ժամանակով շեղելու համար։ Եթե այս ամենին հավելենք նաև ներընդդիմադիր մեղադրանքների տարափը, ինչպես նաև որոշ հայտնի շրջանակներից հնչող թեզերի հնչողունակությունը, ապա պատկերը դառնում է ամբողջական։
Ես բոլորովին չեմ բացառում, որ առաջիկայում, եթե ներքաղաքական լարվածությունն ավելի սրվի և հանրային դժգոհությունն ակտիվանա, Նիկոլը կրկին շրջանառության մեջ կդնի իր «եթե չտանք, պատերազմ կսկսվի» թեզը։ Նա շատ լավ հասկանում է, որ այս մեթոդը, անկախ հանգամանքներից, միշտ աշխատող տարբերակ է։ Եթե ստեղծված աշխարհաքաղաքական «պատուհանից» Հայաստանը չօգտվի և շարունակի խորացնել ներքաղաքական անհամաձայնությունները, ապա միակ շահողը լինելու է ազգային պատուհասը, որը կբերի աղետի հերթական չափաբաժինը։
Հ.գ. Զուտ հիշեցման կարգով. բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլի հարազատ Ալիևը հպարտությամբ արձանագրում, որ Սերժ Սարգսյանի հեռացման և ՀՀ-ում պետական կարգի տապալման հարցում Ադրբեջանն ունեցել է իր ուրույն մասնակցությունը։
Հ.հ.գ. Դու լաքա Սիրակին ու բատոնո Վառլամին վաղուց տվել, անցել ես»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան