Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է ութ մարդ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Նշվում է, որ Նեցարիմ միջանցքի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից վեց մարդ է զոհվել։ Էլ Շուքա քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով ևս մեկ կին է զոհվել: Մեկ ուրիշը հայտնաբերվել է Գազայի կենտրոնում գնդակային վնասվածքներով։
Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը։ Ենթադրվում էր, որ այն բաղկացած կլինի երեք փուլից, որոնց ընթացքում կողմերը կփոխանակեն պատանդներին ու մահացածների մարմինները։ Առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին։
Ավելի ուշ՝ մարտի 2-ին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կողմերին ներկայացրել է համաձայնագրի թարմացված տարբերակը։ Իսրայելն անմիջապես ընդունել է ամերիկյան նախաձեռնությունը։ ՀԱՄԱՍ-ը կտրականապես մերժել է նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ հետևում է նախկինում հաստատված պայմանավորվածություններին։ Հաջորդ օրը The Jerusalem Post-ը հայտնել է, որ իսրայելական բանակը կարող է վերսկսել ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի զինադադարի երկրորդ փուլին։
Իսրայելը նաև որպես լծակ օգտագործել է անկլավում էլեկտրաէներգիայի անջատման սպառնալիքը։ Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը մարտի 9-ին կարգադրել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ Մարտի 11-ին ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել հակամարտության կարգավորման նոր փուլին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան