Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում
Երբ օրեր առաջ Ադրբեջանը, ապա և Հայաստանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, համաձայնեցրել են բոլոր կետերը, բազմաթիվ վերլուծաբաններ նշեցին, թե պայմանագրի ստորագրումն Ադրբեջանին ձեռնտու չէ, Բաքուն ամեն ինչ անելու է իրավիճակը սրելու, նոր ռազմական էսկալացիա հրահրելու համար։
Միայն երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Նախ հաղորդվեց, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Եվս երկու հաղորդագրություն էլ վերաբերում էր ժամը 18։35-ին և ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածին։ Բոլոր դեպքերում էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքումներ է տարածել, հիշեցրել, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ուշագրավ է, որ երեք հաղորդագրություններն էլ վերաբերում էին սահմանագոտու նույն հատվածին՝ Սյունիքի մարզի Գորիսի ուղղությանը, ինչը վկայում է, որ Ադրբեջանը հենց այդ հատվածում է ծրագրում էսկալացիան։ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Փաստ է, որ Բաքուն ձգտելու է սրել իրավիճակը, միջազգային հանրության աչքում էլ ռազմական հարված հասցնելու հիմքեր է նախապատրաստում։
Այդ ֆոնին ուշագրավ են Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի գրառումն էլ վկայում է, որ ԱՄՆ-ը ներգրավվում է Հարավային Կովկասի զարգացումներում։ Թե ինչ հետևանքներ կարող են լինել, առայժմ բարդ է գուշակել։
Նարե Աթաբեկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան