Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները ստի ու կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը, նաև կեղծ նարատիվներ են տարածում, որ եթե իշխանական թեկնածուին չընտրեն, ապա բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։
Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ «Քաղպայմանագիրը» սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ՝ տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։
Օրերս աշխատանքային այցով մարտի 11-ին Շիրակի մարզում է եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով։ Նախարարը նաև խոստացել է մոտ 4 մլն դոլար Գյումրիի մի շարք կենտրոնական փողոցների վերանորոգման համար։
Գյումրիի նախկին իշխանությունները տարիներ շարունակ դիմել են Փաշինյանի գլխավորած կառավարությանը, գործադիրն էլ հաստատել է ծրագրերը, սակայն գումարներ այդպես էլ չի փոխանցել, իսկ այժմ, երբ իրենց թեկնածուին անցկացնելու խնդիր կա, քափուքրտինքի մեջ աշխատանքներ են կատարում։ Իհարկե, լավ է, որ աղետի գոտում աշխատանքներ են իրականացվում, բայց այս վերաբերմունքը վկայում է, որ նախ դա պարզ ընտրակաշառք է, երկրորդն էլ՝ իշխանությունները կարող էին այդ աշխատանքներն անել դեռ տարինե առաջ, բայց միտումնավոր ձգձգել են։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը մտադիր է նաև ընտրակաշառք բաժանել, այս օրերին ցուցակագրումներ են իրականացվում, փորձում են իրենց ցածր վարկանիշը փոխհատուցել ընտրակաշառքով, պետական հաստատությունների աշխատողներին պարգևավճարներ տալով։
Սոֆյա Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան