Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շատերին, մանավանդ Գյումրիում, զարմացրել էր, թե Նիկոլ Փաշինյանը երբ եկավ Գյումրի, ինչու քաղաքականացրեց ավագանու ընտրությունները, հատկապես, որ կուսակցությունը փորձում էր տևական ժամանակ իրենց թեկնածուին հնարավորինս հեռու պահել ընտրություններից, ներկայացնել որպես քաղաքի տղա, որին մարդիկ ճանաչում, հարգում են, կարող են նրա վրա խաղադրույք դնել։
Փաստացի, ՔՊ-ն բավական երկար ինքն էր փորձում ՏԻՄ ընտրությունները ներկայացնել որպես լոկալ ինչ-որ միջոցառում։ Բայց հետո եկավ Փաշինյանն ու «յաշիկ առ յաշիկ», «քյաբաբ առ քյաբաբ», «նախկիններ-ներկաներ» դիսկուրսով փչացնելով Սարիկ Մինասյանի շանսերը։ Իսկ նրան քաղաքական դեմք դարձնելով վարկանիշի զգալի կորուստ արձանագրեցին։
Այսօր ՔՊ-ում իրար հարց են տալիս՝ արդյո՞ք Փաշինյանը չէր հասկանում, թե ինչ է անում, ինչպես է վտանգում ընտրությունների ելքը, հատկապես ունենալով Երևանի դառը փորձը։
Ըստ էության, Փաշինյանը լավ օրից չէ, որ գնացել է Գյումրի, քաղաքական հայտարարություններ արել։ Բանն այն է, որ թիմում լուրջ պառակտում կա, ՔՊ-ն այսօր մնացել է միայն քրեական աշխարհի հույսին, իսկ կուսակցության ներսում որոշ դեմքեր նույնիսկ այլ թեկնածուների վրա են խաղադրույք անում։ Սարիկ Մինասյանն էլ ՔՊ-ում միանշանակ չի ընդունվում, և Նիկոլ Փաշինյանը թիմը համախմբելու, կոնսոլիդացնելու խնդիր ունի։
Հարց է, թե որքանո՞վ է ծանրութեթև արել նժարը, և այդ անհարկի քաղաքականացումն ինչպես կազդի ընտրությունների արդյունքների վրա, հատկապես, որ Գյումրին սիմվոլիկ նշանակություն ունի, կարող է ՔՊ պարտության դեպքում ֆորս-մաժորի տրիգեր դառնալ։
Սոնա Գրիգորյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան