Մատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին
Ավանդաբար, երբ որևէ գերտերության կամ տարածաշրջանային տերության ներկայացուցիչ այց է կատարում այս կամ այն երկիր, հատկապես Հարավային Կովկաս, փորձում է պահպանել հավասարակշռությունը, օրինակ, եթե գալիս է Ադրբեջան, ապա նաև Հայաստանում է լինում և հակառակը։ Նշենք, որ օրերս հայտարարվեց, որ առաջիկայում Գերմանիայի նախագահն է գալու և լինելու է թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։ Նախկինում նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն էին այդպես անում։ Եթե Սերգեյ Լավրովը գալիս էր Բաքու, ապա հետո գալիս էր նաև Երևան, իսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյաների մասին չենք էլ խոսում։
Ուշագրավ է, որ այս օրերին Բաքվում է գտնվում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բավական ուշագրավ, կարևոր քննարկումներ ունեցել, ընդհուպ հայտարարել, թե Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում սառույցը հալչում է։ Միևնույն ժամանակ, Մատվիենկոն Հայաստան չի գալու։ Դեռ շաբաթներ առաջ հայտարարվեց նրա այցի հնարավորության մասին, բայց նշվեց, որ այդ այցը, նախնական պայմանավորվածությամբ, տեղի կունենա միայն ամռան սկզբին։
Ըստ էության, Հայաստանը չկարողացավ օգտագործել Մոսկվայի և Բաքվի միջև առկա հարաբերությունների վատթարացման փուլը և վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նույն Մատվիենկոն հեռախոսազրույցներում Հայաստանին զգուշացրել է, որ որևէ դեմարշ ՀԱՊԿ-ի դեմ ընդունելու են նաև որպես դեմարշ ԵԱՏՄ-ի դեմ։ Հայաստանի իշխանություններին պարտադրում են անել տարբեր հայտարարություններ, միևնույն ժամանակ չփորձել իրենց համբերությունը։ Իսկ այս այցով, երբ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը լինում է Բաքվում և չի գալիս Հայաստան, ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։
Էլիզա Սաֆարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան