Պեդրին բացառիկ խաղացող է. Շչեսնի
«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է կատալոնացիների կիսապաշտպան Պեդրիի մասին:
«Նա բացառիկ խաղացող է։ Անհավանական է տեսնել, որ նա վերահսկում է խաղի տեմպը, գիտի, թե երբ պետք է առաջ գնալ, երբ նահանջել: Նա գիտի, թե երբ արագացնել, երբ դանդաղեցնել: Նրա նման այլ խաղացող այս պահին չկա»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Պեդրին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը: Transfermarkt ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...