Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է: Ու ի՞նչ է անում այդ ֆոնին Փաշինյանը:
Տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի ճանապարհով: Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:
Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ: Խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով: Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան