ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ
Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ցույց տվեց իր դաստիարակության իսպառ բացակայությունը, հրաշալի հնարավորություն է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» մի հատվածի համար հաշիվները մաքրելու Քոչարյանի հետ, և վերջինիս հարցը բարձրացնելու ընդհուպ խորհրդարանական խմբակցության նիստում` առաջարկելով նրան հրաժարվել Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
ՔՊ-ում շատերը, որոնք ատամ ունեն Անդրանիկ Քոչարյանի դեմ, արդեն իսկ առանց սեթևեթանքի հարցազրույցներ են տալիս, ցեխը մտցնում Անդրանիկ Քոչարյանին, խոսում էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանը չի համապատասխանում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնին, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, այդ թվում նաև «Քաղաքացիական պայմանագրում», սակայն Քոչարյանին Նիկոլ Փաշինյանը հանդուրժում էր, քանի դեռ կատարում էր իր կամքը։
Քննիչ հանձնաժողովի զեկույցը վաղուց պատրաստ է, իսկ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվում է այն հրապարակել` այդ կերպ երկարաձգելով իր պաշտոնավարումը։ Չի բացառվում, որ առաջիկայում նույնիսկ դատական կարգով նրան պարտադրեն հրապարակել զեկույցը, բայց մինչ այդ ՔՊ-ում խլրտացող շարքերն ամեն ինչ փորձելու են անել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու համար։ Իսկ Քոչարյանը պաշտոնանկությունից հետո ոչ միայն կկորցնի նաև մանդատը, այլև չի լինի «Քաղաքացիական պայմանագրի» որևէ ընտրական ցուցակում, ընդհուպ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, իսկ չարաշահումներ որքան ասես կարելի է գտնել «հին աղվեսի» գզրոցներում։
Մոնիկա Սահակյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան