«Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները
Խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ էին իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը, Աղազարյանի կուսակից Հակոբ Ասլանյանը դեմ էր, դեմ էին նաև անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: «Հայաստան» դաշինքը ողջ կազմով չի մասնակցել քվեարկությանը։
Նախագիծը Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն է, այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից։ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը», - ասվում է օրենքում։
Ընդ որում, առաջինից երկրորդ ընթերցում նախագծից հանվել է «արտահայտելով ժողովրդի կամքը» արտահայտությունը։ ՔՊ-ն, թերևս, հասկացել է, որ ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն հանրաքվեով, իսկ 60 հազար ստորագրությունը դեռ «ժողովրդի կամք» չէ։ Այդուհանդերձ, օրենքն արդեն ընդունված է, և այժմ իշխանությունները պետք է առնչվեն դրա օգուտների և հետևանքների հետ։ Իսկ հետևանքներ, անշուշտ, լինելու են։ ՌԴ-ն թե՛ իշխանությունների նախկինում արած քայլերը, թե՛ այս օրենքի ընդունումը դիտարկելու է որպես իր դեմ կատարված գործողություն։
Թեպետ, Փաշինյանն ու իր թիմը հակված էին ձգձգելու օրենքի ընդունումը, բայց Արևմուտքի ճնշումն ավելի մեծ է եղել, և այժմ նոր խնդիրներ են սպասվում։ Իսկ Հայաստանին Եվրոպայում ոչ ոք չի էլ սպասում։
Էլլա Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան