ՔՊ-ին ու Սարիկին միավորում է Արցախի նկատմամբ ատելությունը
Գյումրիում երեկ քաղաքապետի ութ թեկնածուների միջև հեռուստաբանավեճը վերջնականապես ոչնչացրեց ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի՝ օրեցօր նվազող վարկանիշի վերջին փշուրները։ Թեկնածուն, անգիտակացաբար բացահայտեց իր անձնային որակները, ավելի ճիշտ, դրանց իսպառ բացակայությունը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանի կոշտ դիտարկմանը, թե Արցախը Հայաստանն էր, հետո Նիկոլ Փաշինյանը հանձեց այն, Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Սարիկ Մինասյանն ադրբեջանցուն վայել պատասխան տվեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։
Այս մեկ «սայթաքումը» վկայում է, որ ՔՊ-ական ցանկացած թեկնածու կամ կուսակցության անդամ այնքան է կորցրել իրականության և բարոյականության հետ կապը, որ պատրաստ է ամենաստոր հայտարարություններն անել՝ ընդդեմ Արցախի։ Մինչդեռ, փաստն այն է, որ թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ 44-օրյա պատերազմում շիրակցիներն ամենալավ կռվողներից են եղել, հարյուրավորներն էլ իրենց գլուխն են խոնարհել Արցախի համար։
«Քաղպայմանագիրը» իր քարոզչության շրջանակներում փորձում էր Սարիկ Մինասյանից «քաղքի տղա» կերտել, որին, իբր, Գյումրիում հարգում և ընդունում են։ Դժվար թե այս հայտարարությունից հետո որևէ մեկը նրան այլևս հարգի ու ընդունի։ Թեկնածուն նաև մեկ այլ դրվագով ապացուցեց, որ շարքային պատեհապաշտ է։ Հարցին՝ «եթե ՔՊ-ն իշխանությունից հեռանա, կմնա՞ք կուսակցության մեջ», պատասխանել է՝ «հո ես Նոստրադամուսը չեմ»։
Ի դեպ, մեծ հեռուստաբանավեճին չէր մասնակցում Գյումրիի նախկին քաղաքապետ, կոմկուսից թեկնածու Վարդան Ղուկասյանը, թեպետ ընդամենն օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր, Պետրոս Ղազարյանն էլ սիրահարված հայացքով լսում էր վերջինիս մտազեղումները։ Վարդանիկը, ի տարբերություն այլ ընդդիմադիր թեկնածուների, իրավապահ համակարգի կողմից բռնաճնշումների չի ենթարկվում։
«Մեր քաղաքը» դաշինքից Մարտուն Գրիգորյանը երեկ ցնցող բացահայտում է արել, որ ՔՊ-ն ուռեցնում է թեկնածուներից մեկին՝ Վարդան Ղուկասյանին՝ ի վնաս մյուսների։
Անի Այվազյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան