Թաիլանդում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է 77 հետցնցում
Թաիլանդի օդերևութաբանական վարչությունը երեկ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցել է 77 հետցնցում։ Երկրի 11 շրջաններում ավերածություններ են տեղի ունեցել։
«Մյանմարի Սագաինգի խզվածքի տարածքում տեղի ունեցած երկրաշարժից հետո շաբաթ օրը ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին), ցածր ինտենսիվության 77 ցնցում է գրանցվել: Թաիլանդի շատ շրջաններում դրանք գործնականում չեն զգացվել», - հաղորդում է վարչությունը (մեջբերում է 3plus-ը):
Հիշեցնենք, որ երեկ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմարի լրատվամիջոցներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը