Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին
Խորհրդարանում երեկ Ազգային ժողովի պատգամավորների, պաշտոնյաների և անհետ կորածների հարազատների մասնակցությամբ տեղի ունեցող քննարկումները տևել են գրեթե 6 ժամ և անցել չափազանց թեժ՝ ընդհուպ քաշքշուկներով, հայհոյանքներով, իրար վիրավորելով։ Այս իմաստով անհետ կորածների հարազատների պահվածքը լիովին հասկանալի է։ Հունվարի վերջին տեղի ունեցած լսումների ժամանակ իշխանությունները, ինչպես նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տխրահռչակ նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել էին գործուն միջոցներ ձեռնարկել անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու, դրանք ներկայացնելու համար, ընդ որում խնդրել էին մեկ ամիս ժամանակ։
Մեկ ամսվա փոխարեն, միայն երկու ամիս անց իշխանությունը բարեհաճել էր նոր քննարկում կազմակերպել` հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մեր տեղեկություններով քննարկումը դուրս է եկել վերահսկողությունից այն աստիճան, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արցունքն աչքերին դուրս է փախել նիստերի դահլիճից։ Ինչ-որ պահի տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես է ներսից բղավոցների և հայհոյանքների ձայներ գալիս, ապա ԱԺ «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը վրդովված դուրս եկավ, որից հետո անհետ կորածների հարազատներից մի քանիսը փորձում էին հենց միջանցքում հաշիվ պարզել նրա հետ։ Գեղամ Նազարյանի վարքը վաղուց այլևս զարմանք չի հարուցում, ըստ էության, ընդդիմադիր խմբակցությունն էլ արձանագրում է, որ զոհված զինծառայողի հայրը դարձել է գործող իշխանությունների կամակատարը և իր գործունեությունը ծավալում է հօգուտ փաշինյանական իշխանության, թեպետ ժամանակին ամենախիստ ձևով քննադատում էր Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը։
Փաստացի երեկ կայացած լսումները հերթական անգամ վկայեցին, որ անհետ կորածների հարցով գործող իշխանությունները ոչինչ չունեն ասելու հանրությանը, իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը պարզապես խաբել է զոհվածների ծնողներին։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կհեռացնի Անդրանիկ Քոչարյանին իր պաշտոնից, դեռևս վաղ է ասել, բայց այն, որ ՔՊ-ում նրա դեմ լուրջ խմորումներ կան, իշխանության մեջ էլ ցանկանում են ազատվել Քոչարյանից, փաստ է։
Անահիտ Սահակյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան