Սկանդալ՝ Թուրքիայում. Մոուրինյուն գավաթային պարտությունից հետո բռնել է «Գալաթասարայի» մարզչի քթից (տեսանյութ)
Թուրքիայի Գավաթի 1/4 եզրափակչի հանդիպման ավարտից հետո, որում «Ֆեներբահչեն» 1:2 հաշվով պարտվել է «Գալաթասարային», թիմերի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի և Օկան Բուրուքի միջև բախում է տեղի ունեցել։
Պորտուգալացի մասնագետը բռնել է իր թուրք գործընկերոջ քիթը։ Բախումից հետո Օկան Բուրուքը ընկել է խոտածածկին՝ բռնելով դեմքը։

Դրան նախորդել էր խաղի գլխավոր մրցավար Ջիհան Այդընի կողմից ցուցադրված չորս կարմիր քարտ՝ երկուական յուրաքանչյուր թիմի ֆուտբոլիստներին։ «Գալաթասարայից» հեռացվել են կիսապաշտպաններ Բարիշ Յըլմազն ու Քերեմ Դեմիրբայը, իսկ «Ֆեներբահչեից»՝ Ֆրեդն ու Մերտ Յանդաշը։ Բացի այդ, Մոուրինյոն և նրա օգնականները՝ Սալվատորե Ֆոտին ու Սանդրո Զուֆիչը, նույնպես կարմիր քարտեր են ստացել։
«Գալաթասարային» հաղթանակ և Թուրքիայի Գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր է պարգևել Վիկտոր Օսիմհենի դուբլը։ «Ֆեներբահչեի» միակ գոլի հեղինակը դարձել Մոսկվայի «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Սեբաստյան Շիմանսկին։
Նշենք՝ սկանդալային միջադեպից հետո Մոուրինյուն չի ներկայացել հետխաղային մամուլի ասուլիսին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...