Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Քաղաքականություն

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտներին մեծ հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմներ. որակավորված մասնագետները պատրաստ են բարելավել կրթության ոլորտը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Որակյալ կրթական ծրագրերը, ուսուցիչ-առաջնորդներ ունենալը ռազմավարական նշանակություն ունեն պետության համար. տասնյակ տարիներ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն իրագործում է ռազմավարական նշանակության իր առաքելությունը։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը «Կրթության կազմակերպում», «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառման իր շնորհավորական խոսքում հույս է հայտնում, որ շրջանավարտներն իրենց ներդրումը կունենան կրթության ոլորտում՝ հատկապես հանրակրթական դպրոցների զարգացման գործում, և որ նրանց նվիրական գործը կվարակի հազարավոր երիտասարդների։

Հավասար կրթության հնարավորություն Հայաստանում՝ բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից. հենց այս մոտեցմամբ ԵՊՀ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը համատեղ ստեղծեցին «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։

ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի համատեղ «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շատ-շատերին Հայաստանում լուրջ փոփոխությունների մասը կազմելու։ Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մարզերում աշխատանքը դարձնել գրավիչ, մարզերի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքների խնդիրը լուծել, այս ծրագիրն, ի վերջո, պայքարում է կրթության հավասարության հնարավորության համար, որպեսզի ՀՀ-ում ծնված յուրաքանչյուր երեխա իրացնի հավասար կրթության իրավունքը։

«Եթե համայնքներում չլինեն ուսուցիչներ, հնարավոր չէ հավասար կրթություն ապահովել»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։ «Թյուր է այն կարծիքը, թե նորարարությունը ինքն իրենով պետք է լինի, հակառակը՝ նորարարությունը և հարյուրամյա փորձը, որ ունի ԵՊՀ-ն, տեսությունը և աշխատանքային փորձառությունը, մասնավորը և պետականը ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն, և այս ծրագիրն այդ առումով շատ օրինակելի է»։

ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, շնորհավորելով շրջանավարտներին, արդեն որակավորված ուսուցիչ-առաջնորդներին, ընդգծում է՝ կրթության ոլորտում դրամատիկ իրավիճակը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կրթական ծրագրերին տվեց ռազմավարական նշանակություն և դեր. «Դուք՝ բոլորդ, վաղվա մեր արժեքների, հանրության ապագայի կրողներն ու ձևավորողներն եք»։

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Ներսես Խառատյանը, ով դասավանդում է Սյունիքի մարզի Ծավ գյուղում, կարևորում է համայնքում ապրող ու աշխատող մասնագետների համար մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցը, ինչի հնարավորությունը ստեղծել են ԵՊՀ-ն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համատեղ։

«Ծրագիրը հնարավորություն տվեց ակադեմիական գիտելիքներ, համակարգային մտածողություն ձեռքբերել, այդ գիտելիքներն ու մտածողությունը համադրել փորձի հետ, առավել արժևորել ուսուցիչ-առաջնորդ լինելու առաքելությունը»,- նշում է նա։

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն ընդգծում է՝ երբ հետադարձ հայացք է նետում առաջին՝ «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի անցած 27 տարվա ճանապարհին, ակնհայտ է դառնում այդ ծրագրի հաստատակամ զարգացումը։

«Այս ծրագրով մենք վարչական կադրեր ենք պատրաստում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների համար՝ առկա ուսուցմամբ, նաև նախատեսում ենք այս ծրագիրը կազմակերպել դիստանցիոն ուսուցմամբ․ տարբեր երկրներից կա մեծ պահանջարկ։ Կրթական ծրագիրը կիրականացնենք անգլերեն՝ արտասահմանցի ուսանողների համար։ «Ուսուցչական առաջնորդություն» կրթական ծրագիրը կյանքի է կոչում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգը՝ սովորել աշխատելով սկզբունքը, որն ամբողջ աշխարհում է ընդունված, մենք արդեն երկու տարի է, ինչ իրականացնում ենք։ Ամփոփելով՝ ուզում եմ փաստել՝ գերազանցության դիպլոմով ուսանողների թիվն ամեն տարի ավելանում է. սա հերթական ցուցիչն ու ապացույցն է, որ կրթության որակը բարելավվում է»,- հավելել է նա։