Գազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով
Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով մեկ օրվա ընթացքում առնվազն 112 պաղեստինցի է զոհվել։ Զոհերից 33-ը, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են, գրանցվել են Գազայի երեք դպրոցների վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն։
Դպրոցներն օգտագործվում էին որպես ապաստարան հարյուրավոր տեղահանված պաղեստինցի ընտանիքների համար։
Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդմամբ՝ 18 մարդ զոհվել է ապրիլի 4-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ժամանակ։
Հազարավոր պաղեստինցիներ ապրիլի 3-ին ստիպված լքել են իրենց բնակավայրերը Գազա քաղաքից արևելք գտնվող աշ-Շուջաիա և ազ-Զեյթուն թաղամասերից՝ տարհանման մասին Իսրայելի նախազգուշացումներից անմիջապես հետո՝ անվտանգ ապաստան գտնելու հույսով։
Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակն աշխատում է Գազայի հատվածի հյուսիսում ցամաքային գործողության ընդլայնման ուղղությամբ։
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս, որ Գազայի տարածքի 65 տոկոսն այժմ կա՛մ իսրայելական ռազմական գոտիներ են, կա՛մ ենթակա են հարկադիր տեղահանման հրամանների:
Չնայած ՀԱՄԱՍ-ի հետ գործող հրադադարին, մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները։ Այս ընթացքում զոհվել է առնվազն 1163 պաղեստինցի, վիրավորվել՝ 2,735-ը:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50,523 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114,776 մարդ:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը