Բաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում. Այխան Հաջիզադե
Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս: Այս մասին Envoy ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով էին ճշգրիտ: Վերջին դեպքերի (ականների պայթյունների) ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում», -նշել է Հաջիզադեն՝ նշելով, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, նրա խոսքով, մոտ 1,5 միլիոն է։
«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է, որ «Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան