Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ իր այցի օրը դեռ չի նշանակված, հաղորդում է Anadolu-ն։
Ստամբուլում լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել է, որ ստույգ ժամանակը, թե երբ է թուրքական կողմն աշխատանքային այց կատարելու Միացյալ Նահանգներ, դեռ որոշված չէ։
«Սակայն, միևնույն ժամանակ, արտգործնախարարը (Հաքան Ֆիդանը) և առևտրի նախարարը (Օմեր Բոլաթը) կարող են ԱՄՆ-ի հետ կապված հանդիպումներ կամ ճամփորդական ծրագրեր ունենալ»։
Էրդողանը նշել է, որ «դրական մոտեցումը, որն իրենք տեսնում են Թուրքիայի նկատմամբ, կվերածվի կոնկրետ գործողությունների»։
Նշենք, որ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի հայտարարած լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքը հանելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան