Եթե Իրանի պարագայում ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք` Իսրայելի առաջնորդությամբ. Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ. այս մասին, Associated Press-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե դա անհրաժեշտ լինի, միանշանակ, այո»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի։
Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։
«Մենք քիչ ժամանակ ունենք, մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ: Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ», - ասել է ԱՄՆ նախագահը։
«Բայց Իրանի հետ, այո, եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք: Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում: Բայց մեզ ոչ ոք չի ղեկավարում։ Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։
Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակում նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Ըստ Սպիտակ տան՝ բանակցությունները կանցկացվեն ուղղակիորեն, ըստ Թեհրանի՝ միջնորդների միջոցով։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան