Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հետևանքներ է խոստացել բոլոր նրանց, ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հստակ հայտարարել է, որ Մոսկվայում նախատեսված ռազմական շքերթին մասնակցությունը չի կարող դիտվել որպես աննկատ քաղաքական ժեստ։ «Ռուսաստանը մղում է լայնամասշտաբ պատերազմ Եվրոպայում, և նման պարագայում Մոսկվայի միջոցառումներին մասնակցելն անթույլատրելի է հատկապես ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրների համար»,- ասել է Կալասը։ Թե ինչ հետևանքների մասին է խոսքը, Կալասը չի հստակեցրել։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին կայանալու է Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը, որին մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և կմասնակցի շքերթին, իսկ դրանից հետո արդեն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը։
Եվ այժմ Հայաստանը, որն ընդամենը շաբաթներ առաջ է 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ վավերացրել ԵՄ անդամակցության մասին օրենքը, կարող է հայտնվել լուրջ ճնշման տակ նույն արևմտյան հովանավորների կողմից։ Փաստացի Փաշինյանը կամ պետք է մեկնի Մոսկվա` հայտնվելով ԵՄ քննադատության տակ, որն արդեն իսկ արել է զգուշացում, կամ էլ դիմի իր սիրելի մեթոդին` հայտարարի, թե վարակվել է կովիդով և հրաժարվի մեկնել։
Մեկ այլ տարբերակ էլ առաջարկում են հայաստանյան արևմտամետ շրջանակները` նշելով, որ եթե չի հաջողվելու չմեկնել Մոսկվա, ապա գոնե արտգործնախարարի մակարդակով մեկնեն Ուկրաինա և մասնակցեն Կիևում կայանալիք միջոցառումներին։ Այդ կերպ, գոնե Եվրամիության աչքին վատամարդ չդառնալով։ Թե ի՞նչ կորոշի Փաշինյանը, կամ ավելի ճիշտ, ի՞նչ կպարտադրեն նրան, դեռևս հայտնի չէ։
Հերմինե Հովսեփյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան