Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Քաշմիրի շրջանում, երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում է, հաղորդում է AFP-ն։
Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ մեծամասամբ մուսուլման բնակչությամբ Քաշմիրում վերջին քառորդ դարի ընթացքում խաղաղ բնակչության վրա ամենասարսափելի հարձակումն իրականացնելուց հետո։
Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը՝ Պակիստանին հարձակմանը կապելու փորձերը անվանելով «անհիմն» և խոստանալով արձագանքել Հնդկաստանի ցանկացած գործողության։
Հնդկաստանի անվտանգության ուժերը ապրիլի 22-ին Պահալգամի զբոսաշրջային կենտրոնում 26 մարդու սպանության համար պատասխանատու անձանց լայնածավալ որոնումներ են սկսել։
Ոստիկանությունը երկու պակիստանցի քաղաքացու անուն է նշել, որոնք փախել են արդարադատությունից։
Հնդկաստանի բանակը կիրակի օրը հայտարարել է, որ երկու երկրները բաժանող վերահսկողության գծի երկայնքով Պակիստանը հրաձգային զենքից կրակ է բացել։
«(Մեր) սեփական զորքերը արդյունավետորեն համապատասխան արձագանք են տվել», - հավելել է Հնդկաստանի բանակի ներկայացուցիչը։
Հարձակումից հետո Նյու Դելին կասեցրել է ջրային պաշարների բաժանման մասին պայմանագիրը, հայտարարել Պակիստանի հետ ցամաքային սահմանային խոշոր անցակետի փակման մասին, նվազեցրել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և չեղարկել պակիստանցիների համար նախատեսված վիզաները։
Ի պատասխան, Իսլամաբադը հնդիկ դիվանագետներին և ռազմական խորհրդականներին արտաքսելու հրաման է տվել, չեղարկել է վիզաները Հնդկաստանի քաղաքացիների համար՝ բացառությամբ սիկհ ուխտավորների, և իր կողմում փակել գլխավոր սահմանային անցակետը։
ՄԱԿ-ը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին «առավելագույն զսպվածություն դրսևորել, որպեսզի խնդիրները հնարավոր լինի լուծել խաղաղ ճանապարհով՝ կառուցողական համագործակցության շնորհիվ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան