Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը
Խաղամոլությունը Հայաստանում վերածվել է հիվանդության և ազգային անվտանգության սպառնալիքի։ Պետեկամուտների կոմիտեի համաձայն, միայն 2024 թ․-ին օնլայն խաղատները Հայաստանում ստացել են 17․8 միլիարդ դոլար խաղադրույք, որը հավասար է 7․3 տրիլիոն դրամի, և դրա դիմաց խաղերի մասնակիցներին վճարվել է գրեթե 7 տրիլիոն դրամ շահում։ 2018-2024 թ․-ի ընթացքում խաղերի մասնակիցներին վճարված շահառուների ընդհանուր գումարը կազմել է 65․2 միլիարդ դոլար և այդ գումարից ոչ մի լումա հարկ չի մուտքագրվել պետբյուջե։
Տվյալներն, իհարկե, կասկածելի կարող են թվալ առաջին հայացքից, սակայն խնդիրն այն է, որ խաղադրույքներ հայկական օնլայն խաղատներում կատարում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև արտերկրից, գումարներ համապատասխանաբար փոխանցում են նրանց հաշիվներին։ Փաստացի, օնլայն խաղատներն ավելի շատ վերածվել են ահռելի փողերի լվացման կենտրոնների։
Թեպետ մասնագետները նշում են, որ Հայաստանում ևս խաղամոլությունն ահռելի չափերի է հասել։ Վերջերս պատգամավորներից մեկն առաջարկում էր բարձրացնել խաղատների համար հարկային պարտավորությունները, համեմատաբար հավասարակշռել, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «բարով-խերով» չեղարկեց այս օրենքի նախագիծը, այդպես էլ չընդունելով։ Բանն այն է, որ օնլայն խաղատների մեծամասնությունը Հայաստանում վերահսկվում է հենց իշխանությունների կողմից, որոնք գումարներ են լվանում օնլայն խաղատների միջոցով։ Նաև այդ խաղատներն օգնում են իշխանություններին իրենց քաղաքական հարցերը լուծել տարբեր, սովորաբար ոչ օրինական մեթոդներով, և հենց դա է պատճառը, որ փաշինյանական իշխանությունն ամեն գնով պաշտպանում է օնլայն խաղատներին և նրանց սեփականատերերին։
Մինչդեռ այս ոլորտն այնքան խառն է և վտանգավոր, որ չի բացառվում ընդհուպ թշնամի երկրների կողմից իրականացվող գործողությունները, հատուկ ծառայությունները պարտավոր են օր առաջ լուրջ վերահսկել այս ոլորտը թե՛ գումարները և հարկերը պետբյուջե վճարելու մասով, և թե՛ հնարավոր ռիսկերից խուսափելու։ Դե, իսկ քաղաքացիների կյանքին, առողջության ու ունեցվածքին սպառնացող վտանգների մասին չենք էլ խոսում։
Նարե Ալեքսանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան