«Ինձ համար լավագույնի վառ օրինակը եղել է մայրս` Սյուզան Մարգարյանը»․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն «Խազեր» մրցանակաբաշխությունից հետո Ինստագրամում հրապարակում է արել․
«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ, ու մինչև հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:
Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաև կանացիությամբ ու մարդկային տեսակով:
Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:
Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ և դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»:
Խորհրդանշական է նաև, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում ու այն էլ, մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին`իմ ընկերուհու, քրոջ`Վարդուհի Վարդանյանի սանին։
Երեկվա երեք երգչուհիներն էլ արժանի են այս մրցանակին։ Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որևէ արձանիկ անիմաստ է»,- գրել է Սիրուշոն:

























Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...