Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան
Քաղաքականություն

«Խորքում, չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն աշխուժությամբ ու ամենօրյա ռեժիմով Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում չեն հայտարարում, որ պատրաստ են ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»: Թերևս տեսնում են, որ չկա նույն ցանկությունն Ադրբեջանի կողմից, մյուս պարագայում՝ Ադրբեջանն առաջադրել է հերթական պահանջները, որոնք ընդունելուց հետո հնարավոր կլինի փաստաթղթի ստորագրումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ խորքային իմաստով իրավիճակը չի փոխվել: «Հայ-ադրբեջանական գործընթացի ներքո Ադրբեջանը պահանջողի դիրքերում է, Հայաստանն՝ այդ պահանջները հերթով հետևողականորեն բավարարողի դիրքերում: Երբ երկուսն էլ հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են, դրանից հետո սկսվեց նախապայմանների շարքը: Այս պահին երկուսն են, բայց հասկանում ենք, որ դա շարունակական է լինելու, հերթում կանգնած նախապայմաններ էլ կան, որոնց մասին պարբերաբար Բաքվից հիշեցնում են: Գործընթացը, թերևս, այս տրամաբանության շրջանակներում է հիմա: Բանակցային պրոցեսի առնչությամբ գուցե տպավորություն լինի, որ որոշակի դադար կա: Համաձայն եմ, որ գուցե նման տպավորություն ստեղծվի՝ հաշվի առնելով հայտարարությունները, պրոցեսը: Որոշ ժամանակ առաջ, երբ համաձայնեցվեց փաստաթուղթը, այդ ընթացքում պրոցեսը շատ ակտիվ էր: Սա էլ է միգուցե ստեղծում ֆոն, որ հիմա առավել դադարի վիճակում է: Իսկ իրականում, ըստ իմ գնահատականների, խորքում՝ չերևացող հարթության մեջ բավական ակտիվ գործընթացներ են տեղի ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հիշեցնում է՝ հայտարարությունների ֆոնին, որ փաստաթուղթը համաձայնեցված է, Ադրբեջանը սկսեց սահմանային լարվածության շղթան: «Կարելի է ասել, որ այն մինչև հիմա շարունակվում է: Հայտարարությունների ինտենսիվությանը զուգահեռ խորանում էր նաև դրանց բովանդակությունը: Կարծում եմ՝ առավել քան ակնհայտ է, որ սա նոր ռազմական գործողությունների նախապատրաստում է դասական իմաստով, այսինքն՝ քարոզչական, տեղեկատվական ֆոնն են նախապատրաստում և «տաք» պահում: Զուգահեռ այն իրականությանը, որ փորձում են հայ ժողովրդին, աշխարհին համոզել, որ գնում են խաղաղության, շատ տեսանելի ընթանում է ռազմական գործողությունների նախապատրաստման գործընթաց Ադրբեջանի կողմից: Բայց Ադրբեջանն անգամ այսքանով չի սահմանափակվում: Եթե հետևենք, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարվում Բաքվի կողմից վերջին ամիսներին, ապա այստեղ բավականին ինտենսիվ վիճակ ունենք Չինաստանի, Իսրայելի հետ կապված, այսինքն՝ փորձերը որևէ ճամբարում տեղավորվելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Թուրքիայում տեղի ունեցած լարվածությունը Բաքուն իր վրա զգում է, այսինքն՝ իրավիճակ, որ Թուրքիան կարող է գոնե ժամանակավորապես, բայց հետքայլ անել արտաքին օրակարգից, Ադրբեջանի համար աղետալի կարող է լինել, և իրենք հստակ փորձում են նոր ուղղություններում էլ ամրապնդվել: Իրականում լավ օրից չէ, որ Ադրբեջանն այսքան ակտիվ աշխատում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունները, կարծես, մնացել են առանց հուսալի գործընկերների: Մի իրավիճակում, երբ նրանք կարծում են, թե «լուծել» են Արցախի հիմնախնդիրը, հիմա էլ անցել են Հայոց ցեղասպանության հարցին: Վերջին շրջանում հատկապես ահագնացել են այս հարցի շուրջ շահարկումները, ինչն ուղղակի անհավանական մի բան կթվար տարիներ առաջ: Այստեղ կարո՞ղ են խորքային կապեր լինել աշխարհաքաղաքական գործընթացների հետ: «Կարելի է և՛ իրադարձային, և՛ խորքային պատճառներ առանձնացնել: Խորքային պատճառը 2018 թվականից սկսած այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա արդյունքում ստեղծված իրավիճակն է։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի իշխանությունների, հայտնվել է մի իրավիճակում, որ որևէ միջազգային գործընկերոջ համար վստահելի դաշնակից, անգամ վստահելի գործընկեր չէ: Կորցրել են վստահելիությունը ԱՄՆ-ում, միացյալ Արևմուտքում, Մոսկվայի հետ հարաբերություններում, այն է՝ Ռուսաստանի աչքերում, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ, ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունների համար գործընկերային, դաշնակցային լավագույն կենտրոնը մնացել է Թուրքիան: Մի կողմից՝ դա միջազգայիններից մնացած իրենց գործընկերն է, որպես այդպիսին, որը կարող է իրենց կողքին կանգնել: Մյուս կողմից՝ երկիր է, որը կարող է իր ազդեցությունն ունենալ Բաքվի վրա, այսինքն՝ «Խաղաղության պայմանագիր», խաղաղություն ստիպելու, պարտադրելու, կոչ անելու համատեքստում: Գնում են ամեն գնով խաղաղության Ադրբեջանի հետ, խոսում են, որ հայ-թուրքական հարաբերություններն անպայմանորեն պիտի կարգավորվեն, սահմանը պետք է բացվի, անցյալը պետք է դրվի մի կողմ և այլն: Այս ամբողջ խոսույթը, որը գեներացվում է իշխանությունների կողմից, ծառայում է մեկ նպատակի, իսկ դրա մեսիջները գալիս են մեկ կենտրոնից: Հույս ունենա՞լ, որ այսօրվա իշխանությունները Թուրքիայի առաջ դնում են ինչոր պահանջներ, պայմաններ կամ իրենց կարմիր գծերն են փորձում տանել: Իհարկե, այդ ամենը չկա, միամիտ պետք է լինել նման մտքեր ունենալու համար, հետևաբար, եթե Անկարայից գալիս են ինչ-որ մեսիջներ, դրանք հետևողականորեն պիտի բավարարվեն, պիտի իրականացվեն: Մյուս կողմն էլ կա: Պարտադիր չէ, որ Անկարայից գան մեսիջներ Հայոց ցեղասպանության հարցով, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Մշտապես հիմնական նախապայմանն է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը։ Ըստ այդմ, այդ քաղաքականությունն էլ պետք է հետևողական տարվի Հայաստանի այս իշխանությունների կողմից»,-նշում է կենտրոնի տնօրենը: Ընդգծում է՝ իրադարձային իմաստով առիթն ապրիլի 24-ն էր: «110-րդ տարելիցն էր: Դա իրադարձային առիթ էր, որն ամբողջ աշխարհին նորից հնարավորություն էր տալիս խոսելու դրա մասին: Հիշենք 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայաստանի Հանրապետության կեցվածքը, արված միջոցառումների ցանկը, հնչած թեզերը, բովանդակությունը: Դա, իրոք, իրադարձություն էր, որը ծառայեց իր ամբողջ բովանդակության գեներացմանը, միջազգային հանրության հետ աշխատանքին և այլն: Դրա նման հնարավորություն ունեինք, բայց իշխանությունների կողմից նպատակ կար դա ճիշտ հակառակ ուղղությամբ օգտագործել, ամեն ինչ անել, որ Սփյուռքի, կյանքի նշույլներ ցույց տվող ինստիտուտների ու մարմինների, (որոնք պետք է այս ուղղությամբ աշխատեին) գործունեությունը ստվերվեր իրենց կողմից ներկայացված թեզերի և օրակարգերի ներքո: Ցավալի է, երբ, օրինակ՝ Հանրայինից հնչում են հայտարարություններ, այդ օրերին քննարկման են դրվում հարցեր, որոնք մի քանի տարի առաջ ուղղակի աբսուրդային կարող էին հնչել: Դա հետևողական քաղաքականություն է` ուղղված մեկ նպատակի՝ չզայրացնել Թուրքիային, հասնել նրան, որ Թուրքիան բարի աչքով նայի, միջնորդի, օժանդակի: Բանալին շատ հստակ է՝ այն «խաղաղությունը», որ ուզում կամ առաջարկում են բերել այսօրվա իշխանությունները, անհնար է առանց Ադրբեջանի բարի կամքի: Իսկ դրա ստեղծման համար էլ շատ կարևոր է Թուրքիայի գործոնը, հետևաբար` երկուսի մասնակցությունն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում, եթե այդպիսին կա, բավական մեծ է»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում