Պետք է գերազանց խաղ ցուցադրենք շատ լավ թիմի դեմ․ Յամալին պետք է զրկել գնդակից․ Ինձագի
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։
«Գիտենք, թե ինչքան կարեւոր է առաջիկա հանդիպումը։ Պետք է գերազանց խաղ ցուցադրենք շատ լավ թիմի դեմ։ Պետք է ուշադիր եւ առողջ բանականությամբ «Ինտեր»։ Տղաները հավատում են, որ կարող են եւ անհամբեր սպասում են հանդիպմանը։
Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից հետո չի մարզվել։ Նրա մասնակցության վերաբերյալ որոշում կլինի վաղը։
Լամին Յամալին պետք է զրկել գնդակից։ Երկու խաղացող պետք է նրան կվերահսկի եւ չտա ազատ տարածություն։ Նա շատ տաղանդավոր է եւ շատ վտանգավոր։ Նա միշտ գիտի իր հաջորդ քայլը»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը վնասվածք էր ստացել կիսաեզրափակչի առաջին խաղում (3:3):
Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա այսօր եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...