Սիրիայի ղեկավարն առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի Ֆրանսիա
Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի: Նա կմեկնի Ֆրանսիա, հայտնում է Mehr գործակալությունը:
Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի: Մակրոնը «կրկնելու է Ֆրանսիայի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը: Այս մասին գրում է france24.com-ը:
«Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության և ժողովրդավարության», - նշված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում Մակրոնը կընդգծի իր պահանջները սիրիական կառավարությանը, առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում՝ Լիբանանի և ահաբեկչության դեմ պայքարի մասին։
Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան