«Մհեր Ավետիսյան. որքան ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը»
Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել լայնածավալ միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Օրինակ իմ հայրենիքում՝ Հայաստանում, «Անմահ գունդը» անցկացվում է մեծ տոնի ձևաչափով։ Մարդիկ ամբողջ ընտանիքներով երթով անցնում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի, ես իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրանքը, որի մի մասն էր կազմում նաև հայ ժողովուրդը։ Այդ մասին Ռուսաստանի Դաշնության խորհրդում «Միացյալ Եվրոպան Ռուսաստանի դեմ 1941 և 2025 թվականներին. Մեծ հաղթանակի 80-ամյակը ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով կլոր սեղանի իր ելույթի ժամանակ հայտարարել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը, գրում է checheninfo.ru–ն։ Միջոցառումը հեռարձակվել է «Միասին. ՌԴ» հեռուստաալիքով։
«Այսօր ես իմ բոլոր հայրենակիցներին ասում եմ, որ մենք պետք է միասին լինենք, որովհետև հայ ժողովրդի համար չկա ավելի մտերիմ, ավելի հարազատ, քան ռուսը։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ազգակից եղբայրներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ֆաշիզմի դեմ պայքարում են իրենց ռուս եղբայրների հետ միասին Ուկրաինայի տարածքում, քանի որ եթե խոսքը Հայաստանի մասին է, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, ով պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իսկ իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ և հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ և անվտանգ կլինի Հայաստանը», - ասել է Ավետիսյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան