Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Քաղաքականություն

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

Ucom-ը և  Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։ 

Որպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով և համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։

Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, այդ թվում՝ Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի անցկացման վայրը։ Վերջին ութ տարիների ընթացքում տարածքը հյուրընկալել է ASA-ի 13 ծրագիր՝ աջակցելով ավելի քան 170 ստարտափների։ Այս թիմերը Hero House-ը օգտագործել են որպես հիմք՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու համար։

«Երբեմն մեծ գործեր անելու համար մեզ պետք է լինում ընդամենը մի փոքր օգնություն։ Դա գիտակցելով՝ Ucom-ը ձգտում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական զարգացում ապահովող կազմակերպությունների աշխատանքին։ Միայն միահամուռ ուժերով մենք կարող ենք զգալի փոփոխություններ ապահովել մեր երկրում և նոր սերունդների համար ավելի լավ ապագա ապահովել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Hero House-ը տարիներ շարունակ ծառայել է որպես գաղափարների ձևավորման, կապերի ստեղծման և նախաձեռնությունների հարթակ: Ucom-ի հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է, որը նպաստելու է նորարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը հասանելի է նաև անհատների և թիմերի համար, որոնք փնտրում են կենտրոնացված և համագործակցային աշխատանքային միջավայր։ Որպես համատեղ աշխատանքային տարածք ծառայելուց զատ՝ այն նաև մնում է համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն։