Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Հայաստանի Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Այդ մասին խորհրդարանում երեկ լրագրողներին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Արդյոք Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամները քննարկել են Մայր օրենքից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու հարցը, Գալյանը չի պատասխանել, նշել է միայն, թե տարբեր տարբերակներ են քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։
Ավելի վաղ Փաշինյանն էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի հղում չպետք է լինի, ասել էր, թե «դա իր քաղաքական դիրքորոշումն է»։ Նշենք, որ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումն ընդամենը Ադրբեջանի պահանջների արտացոլանքն է, ոչ ավելին, իսկ Սահմանադրության նոր տեքստը 10 ամսում ներկայացնելու և գործընթացն արագացնելու՝ գործող իշխանությունների քայլերը վկայում են, որ փաշինյանական իշխանությունը շտապում է։
Ներկայացնելով Սահմանադրության նոր տեքստը, իշխանությունը ևս մի քանի ամիս էլ այն քննարկելու է տարբեր հարթակներում, փորձելու է տպավորություն ստեղծել, թե հանրությունն ընդունում է այդ առաջարկվող նոր Սահմանադրությունը, և դա հանրաքվեի է դրվելու խորհրդարանական հերթական ընտրությունների շրջանակներում։
Փաշինյանը երեկ հաստատել է, որ իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեն պատրաստվում։ Առավել ևս, եթե ցանկանում են անցկացնել նոր Սահմանադրություն, արտահերթ ընտրությունները տրամաբանական լինել չեն կարող։ Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Սահմանադրության համար հարկավոր է առնվազն մասնակիցների կեսից ավելի մասնակցությունը, իսկ միայն հանրաքվե անցկացնելով, գործող իշխանություններին չի հաջողվելու 50 %+1 մասնակցություն ապահովել, ուստի ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն և խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան միաժամանակ, և սա է փաշինյանական իշխանության հիմնական նպատակը՝ կազմակերպել և իրականացնել ընտրություններն իրար հետ, որպեսզի հնարավոր լինի անցկացնել Ադրբեջանի պահանջած Սահմանադրությունը։
Լիանա Ներսիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան