Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Քաղաքականություն

Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու. Նաիրի Սարգսյան

Մայիսի 8-ը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կարողանում, երբ միակամ ենք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, դարձյալ նշում ենք ոչ միայն հպարտությամբ, այլ նաև խորը ցավով։

Այդ հպարտությունն ապրեցնողը հաղթանակն է, որ մեր հերոսների արյամբ գրվեց դեռ 1992 թվականին, բայց ժամանակավորապես խավարվեց 2020-ին՝ Ադրբեջանի ագրեսիայի, արտաքին ուժերի լռության և, ցավոք, նաև գործող անկարող ու անպատասխանատու կառավարիչների կործանարար որոշումների հետևանքով։

Շուշիի ազատագրումը նորանկախ հանրապետության հավաքական կամքի ու պայքարի խորհրդանիշ էր,
որ բեկեց Արցախյան ազատագրական մարտերը՝ ցույց տալով, որ ամենից բարդ պայմաններում հայի կամքը կարող է անհավանական արդյունքներ արձանագրել։

Շուշիի հաղթանակները, չնայած ներկա ծանր իրողություններին, պետք է դառնան հաղթող սերունդ դաստիարակելու կարևոր ելակետ ու գործոն՝ արձանագրելու ու փաստելու, որ հայը պայքարող տեսակ է, հայն ունի դիմադրելու և իր ինքնությունը, պետությունը պահելու բացառիկ հատկություն։

Ուստի ուղղենիշային պետք է լինի հաղթանակի գաղափարը՝ միաժամանակ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնք այդ ճանապարհին կհանդիպեն։

Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու։

Հիշենք՝ առավել ծանր իրավիճակներում են լուծվել արժանապատիվ խնդիրներ, և նման դիտարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայի տեսակի դեմ ուղղված թշնամական քարոզչություն։

Ի հակադրում դրան պետք է ամեն ինչ անենք՝ միասնական լինելու, մեր պատմությունը երբեք չմոռանալու, պայքարելու և ավելի լավը, ավելի ուժեղ դառնալու համար։

Շուշին մեզ հիշեցնում է, որ անգամ 1992 թվականի դժվար օրերին մենք հաղթանակեցինք, իսկ դա նշանակում է՝ կարող ենք նորից, կարող ենք միշտ։

Մենք կարող ենք՝ հանուն մեր հայրենիքի, մեր իրավունքների, մեր ապագայի։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար զոհված մեր սուրբ նահատակներին և նրանց մայրերին, քանզի նրանք կրեցին հաղթանակի ամենածանր գինը։