Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան
Մենք այսօր այցելում ենք հաղթանակած մարդկանց, իրենցից խնդրելու, մեզ հաղթանակի առաջնորդել, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ. այդ հաղթանակն է գողացվել, այդ կենսագրությունն է գողացվել։ Այս մասին ասյօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը։
«Այդուհանդերձ, այդ սխրանքն ու հերոսությունը ոչ ոք չի կարող մեզանից ոչ խլել, ոչ էլ ջնջել մեր կյանքից։ Դա անբեկանելի ճշմարտություն է, մեր կենսագրության մասն է կազմում, և դա պետք է մեզ համար դառնա վերակազմավորվելու, առաջ գնալու և մեր հաղթանակները վերստին հետ նվաճելու խթան։ Մենք կոչում ունենք այսօր մեր տղաներին հաղթանակ, երազ և հայրենիք վերադարձնելու»,–ասաց նա։
Բագրատ Սրբազանը նկատեց, որ տարածքների կորուստը, հազարավոր տղաների նահատակությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիների առկայությունը իշխանության ճակատին դաջված է որպես խարան, և դա մնալու է. «Այս ողբերգության պատճառը իրենք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում Եռաբլուր։ Ինչ քաղաքական կամ այլ տիպի խոսակցություն կունենան, կփորձեն պատճառաբանել, այդ բոլորը պարզապես աղբանոցի ենթակա են։
Երկրորդ, երբ խոսում են խաղաղության մասին, մուրացիկ խաղաղություն չի լինում, խաղաղությունը հաղթանակով է ձեռք բերվում։ Եթե չունես հաղթանակ, ոչ տարածքներ հանձնելով և ոչ էլ այլ կերպով չես ունենա խաղաղություն։ Սա ոչ մեկի հորենական տունը չի, որ ինչ-որ մի բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։
Իսկ հաղթանակին պետք է պատրաստվել։ Մենք պետք է մեր պատիվն ու տունը վերականգնենք, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, տեսլականը, կամքը, ձգտումը երբեք չի դադարելու մեր մեջ»,–ասաց նա։
Դիտարկմանը, թե իշխանությունները Կիրանցի պատը ինքնիշխանության, պետականության վկայություն են հմարում, Բագրատ Սրբազանն ասաց. «Կիրանցի պատը մեր ամոթի պատն է, իսկ մնացած բոլոր բարբաջանքները ինքնիշխանության, անկախության մասին... այս մարդիկ այդ բոլորը կործանել են։ Սրանից նրանից խաղաղություն մուրալն ինքնիշխանությո՞ւն է։ Խնդրել, աղաչել, որպեսզի քեզ քարտեզներ տրամադրեն, դա ինքնիշխանությո՞ւն է»։
Ընդամենը մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները ընդդիմադիրներին մեղադրում էին Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. սա՞ է ինքնիշխանությունը։
Չկա ինքնիշխանություն, այսօր մենք ոչ խաղացող ենք, ոչ դերակատար, ոչ էլ ասելիք ունեցող։ Մենք սեղանի կողքը նստած չենք, այլ սեղանի վրա են դրել մեզ և սրանք էլ համաձայնվել են այդ սեղանի վրա գտնվել, այնքան որ կարողանան իրենց փողի և իշխանության հաճույքները վայելել։ Ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ի՞նչ նահատակություն, ի՞նչ սրբազնություն, ի՞նչ արժեքներ, ի՞նչ գաղափար, ի՞նչ հայրենիք, ոչ մի բան, ոչ ինչ։ Հետևաբար իրենք իրավունք չունեն խոսելու ոչ ինքնիշխանության մասին, ոչ էլ այլ այլ բարձր արժեքների մասին։
Ինքնիշխանություն կունենաս այն ժամանակ, երբ որ կթելադրես, երբ հաղթանակած կլինես, երբ աշխարհը քո չափով, քո բաժնով, քեզ հետ խոսքի և հաշվի կնստի, և ոչ թե այսպես աջ ու ձախ զարնվելով գնդակի պես այս կողմ, այն կողմ թափառելով։
Չկա մի երկիր, մի ժողովուրդ, որ հողեր հանձնելով, հայրենիք հանձնելով հպարտանա»,– հայտարարեց Բագրատ Սրբազանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան