Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործով
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք է տվել Փարիզի դատարանում՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում:
Ինչպես գրում է CNN-ը, այն ժամանակ հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:
Միլիարդատիրուհին դատարան է ժամանել մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ:
«Ողջույն, ես Քիմ Քարդաշյանն եմ, և ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Ֆրանսիայի իշխանություններին, որ թույլ տվեցին ինձ ներկայանալ ձեր առջև և պատմել ճշմարտությունը», - ասել է նա վկայության սկզբում:
Մեղադրյալները 10-ն են՝ 35-78 տարեկան 9 տղամարդ, 1 կին, և ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Նրանք մեղադրվում են զինված կողոպուտի, առևանգման և դավադրության համար: Նրանցից ութը հերքում են մասնակցությունը, իսկ երկուսն ընդունել են ավելի փոքր հանցագործություններ կատարելու մեղադրանքները:
Երեքշաբթի առավոտյան Քարդաշյանի մանկության ընկերը` Սիմոն Հարուշը, որը դատավարության առանցքային վկա էր, Փարիզի դատարանին պատմել է, թե ինչպես է հեռուստաաստղը աղաչել գողերին «վերցնել ամեն ինչ և թույլ տալ իրեն ապրել»:
Նրա խոսքով՝ ինքը լսել է, թե ինչպես է ընկերուհին աղաչում գողերին՝ ասելով. «Ես երեխաներ ունեմ և պետք է ապրեմ: Վերցրեք ամեն ինչ»: Վախենալով, որ գողերը կփորձեն մտնել իր սենյակ՝ Քարդաշյանի ընկերը փակվել է լոգարանում և հաղորդագրություններ ուղարկել աստղի քրոջը՝ Քորթնիին, և նրա թիկնապահ Պասկալ Դյուվիերին:
«Այդ գիշերը ընդմիշտ փոխեց նրա կյանքը: Ես տեսել եմ նրան վշտի մեջ, ամուսնալուծության ժամանակ, ամենավատ ժամանակներում: Բայց երբեք նրան այս վիճակում չէի տեսել», - նշել է Հարուշը:
Դատավարությունը կտևի մինչև մայիսի 22-ը, իսկ դատավճիռը կկայացվի մայիսի 23-ին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...