Ընդդիմադիր պատգամավորները 4 տարում ստացել են ավելի քան 1.5 մլրդ աշխատավարձ, ի՞նչ օգտակար բան են արել, բացի սադրելուց. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական վենդետա ասելով` մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացումը, որոնց արդյուքնում այդ մարդիկ Հայաստանի քաղաքական կյանքից վերանալու են: Այս մասին ԱԺ ճեպերի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ են Արսեն Թորոսյանի կարծիքը, որ քաղաքական վենդետա պետք է իրականացվի և արդյոք քաղաքական վենդետա պետք է իրականացվի Թորոսյանի նկատմամբ ևս:
«Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատո՞մ եք Արսեն Թորոսյանի ասածի հետ: Ձեզ համար դա նո՞ւյնն էր, էս ի՞նչ եք ասում: Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք ԱԺ-ում, Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքից հետո եկել եք այստեղ, փորձում եք դրանից հետո մեկնաբանությունները բերե՞լ առաջին պլան: Սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Լևոն Քոչարյանը և դրան եղել է պատասխան»,- ասաց նա:
ՃԵպազրույցին ներկա մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ, իհարկե, ոչ մեկի առավել ևս իրենց համար ցանկալի չէ, որ ԱԺ նիստերտը վերածվեն լեզվակռվի մանավանդ այդ տիպի լեքսիկոնով, բայց ունենք, այն, ինչ ունենք:
«Շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված մեր ընդդիմությունը: Մեր ընդդիմությունը զբաղված է այս տիպի իրավիճակներ գեներացնելով: Այդ իրավիճակը սկսեց նրանից, երբ գլխավոր դատախազը թվեր հնչեցրեց, որոնք դուր չեկան ընդդիմությանը: Ես ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել, մեր ընդդիմության պատգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 մլրդ դրամ աշխատավարձ: Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չէ՞ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել»,- ասաց նա:
Հարցին՝ ձեր աշխատավարձերը հիմնավորվա՞ծ են, ասացին, այո, մերը հիմնավորված են, Թունյանը պատասխանեց. «Այո: Ես օրինակ, օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտի ընկերությունների հարցերով զբաղվում եմ, կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ: Բայց ընդդիմությունը որևէ առաջարկ տեսե՞լ եք անի, բացի մի քանի պոպուլիստական առաջարկությունները, որոնք հնչում են, որոնց իրականացումն անհնար է, չնայած՝ մեծ ցանկություն կա»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան