Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Քաղաքականություն

Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան

Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իշխանության  հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը:

Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր  կարծիքով հայ-ադրբեջանական  բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում:  Դա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը և հատկապես պաշտպանության նախարարությունը և պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, համարժեք պատասխաններ էր տալիս, բայց  Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է՝  սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել, ինչու չէ, նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն և նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ», -ասաց Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝  այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր  ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն, ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև մնացած գերիների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել, ոչ թե  դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև հայկական կողմին։

«Այսինքն, այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, և մենք գտնվում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են, պարտադրանքների ներքո իրականացնում են», -ասաց Օհանյանը: